Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 28.06.2022 - 13.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ որոշումը կհամապատասխանեցվի օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, Պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցների վրա նաև կարմիր առկայծող փարոսիկի տեղադրումը կունենա հստակ իրավական կարգավորում, ինչպես նաև տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի բացակայությունը կհանդիսանա տրանսպորտային միջոցի շահագործումն արգելող պայման:
0 3113

В стадии разработки

Обсуждалось 20.06.2022 - 05.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 648-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  Նախագծի ընդունմամբ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով օրենքով սահմանված դեպքերում հաշվառման փաստաթուղթը վերցնելով տրանսպորտային միջոցի շահագործումն արգելելու դեպքում Պարեկային ծառայության ծառայողը կտրամադրի ժամանակավոր հաշվառման փաստաթուղթ՝ նշելով իր զբաղեցրած պաշտոնը:
0 3110

В стадии разработки

Обсуждалось 28.04.2022 - 13.05.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Պայմանավորված է ոստիկանության պարեկային ծառայության ենթակա շարային ստորաբաժանումներում սահմանված որոշ պաշտոնների միջև համապատասխանելիության ապահովման անհրաժեշտությամբ` հիմք ընդունելով պաշտոնների աստիճանակարգությունը:
0 3060

В стадии разработки

Обсуждалось 03.09.2021 - 18.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի 1446-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով նախատեսվում է Ոստիկանության զորքերում ներդնել ամառային համազգեստի, ինչպես նոր տեսակներ, այնպես էլ համազգեստի այնպիսի տեսակներ, որոնք նախատեսված չեն Ոստիկանության զորքերի զինծառայողների համար, սակայն արդիական են այսօրվա խնդիրների իրականացման տեսակետից։ Սահմանվում է Ոստիկանության պարեկային ծառայության նոր ստորաբաժանման ծառայողների համազգեստի նկարագիրն ու կրման ժամկետները։
0 4586